Նադալ․ Փորձել եմ թարմ մնալ ֆիզիկական և էմոցիոնալ տեսանկյունից

Նադալ․ Փորձել եմ թարմ մնալ ֆիզիկական և էմոցիոնալ տեսանկյունից

Աշխարհի առաջին ռակետ Ռաֆայել Նադալը նշել է, որ Ավստրալիայի բաց առաջնությունից առաջ լավ մարզավիճակում է։ Իսպանացի թենիսիստը մեկնարկելու է դոմինիկացի Վիկտոր Էստրելյա-Բուրգոսի հետ խաղով։

-Կարիերայումս առաջին անգամ Ավստրալիայի բաց առաջնությունում մեկնարկելու եմ առանց նախապատրաստական մրցաշարի մասնակցելու։ Սա ինձ համար նոր իրավիճակ է, բայց ինձ լավ եմ զգում։ Վերջին շաբաթների ընթացքում հիանալի եմ մարզվել և ցանկանում եմ հնարավորինս լավ օգտագործել առաջիկա օրերը։ 

Նախորդ մրցաշրջանն ինձ համար երկար ստացվեց։ Շատ մրցաշարերի չմասնակցեցի, սակայն շատ հանդիպումներ ունեցա։ Ինչ-որ պահի պետք է կանգ առնեի։ Որոշեցի չմասնակցել Աբու-Դաբիի և Բրիսբենի մրցաշարերին, քանի որ անհրաժեշտ էր աստիճանաբար մարզավիճակ ձեռք բերել, ոչ թե միանգամից խաղերի մասնակցել։ Առաջնությունից առաջ փորձել եմ հնարավորինս թարմ մնալ ինչպես ֆիզիկական, այնպես էլ էմոցիոնալ տեսանկյունից,- Նադալի խոսքը մեջբերված է «Australian Open»-ի պաշտոնական կայքից։

Հետևեք մեզ նաև Telegram-ում