«Տոտենհեմը» ջախջախիչ հաղթանակ տոնեց, Քեյնը՝ դուբլի հեղինակ (տեսանյութ)

«Տոտենհեմը» ջախջախիչ հաղթանակ տոնեց, Քեյնը՝ դուբլի հեղինակ (տեսանյութ)

Անգլիայի Պրեմիեր լիգայի 23-րդ տուրում «Տոտենհեմը» ջախջախիչ հաղթանակ տոնեց «Էվերթոնի» նկատմամբ։ «Ուեմբլիում» կայացած խաղում Մաուրիսիո Պոչետինոյի սաները 4 անպատասխան գոլ խփեցին․ մեկական անգամ աչքի ընկան Սոն Հին Մինը և Կրիստիան Էրիկսենը, դուբլ ձևակերպեց Հարի Քեյնը։

Քեյնն այս դուբլի շնորհիվ գերազանցեց Տեդի Շերինգհեմի՝ «Տոտենհեմի» կազմում Անգլիայի առաջնության շրջանակում խփած գոլերի քանակով ռեկորդը․ Շերինգեմը 97 գոլ է խփել, իսկ Քեյնը՝ արդեն 98։

Այս հաղթանակից հետո լոնդոնյան թիմն ունի 44 միավոր և զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 5-րդ հորիզոնականը, իսկ «Էվերթոնը» 27 միավորով 9-րդ տեղում է։

Անգլիայի Պրեմիեր լիգա, 23-րդ տուր

«Տոտենհեմ» – «Էվերթոն»՝ 4։0
Գոլերը՝ Մին 26՛, Քեյն 47՛, 59՛, Էրիկսեն 81՛

Տեսանյութը ներկայացված է այս հղմամբ

Հետևեք մեզ նաև Telegram-ում