«Վալենսիան» հյուրընկալվելիս հաղթեց «Դեպորտիվոյին» (տեսանյութ)

«Վալենսիան» հյուրընկալվելիս հաղթեց «Դեպորտիվոյին» (տեսանյութ)

Իսպանիայի առաջնության 19-րդ տուրում «Վալենսիան» արտագնա հանդիպում անցկացրեց «Դեպորտիվոյի» հետ և 2։1 հաշվով հաղթանակ տոնեց։ «Չղջիկների» կազմում մեկական գոլով աչքի ընկան Գոնսալու Գուեդեշը և Ռոդրիգո Մորենոն, իսկ դաշտի տերերից հաշիվը կրճատեց Ֆլորին Անդոնեն։

Այժմ «Վալենսիան» ունի 40 միավոր և զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի երրորդ հորիզոնականը, իսկ «Դեպորտիվոն» մնաց 16 միավորով 17-րդ տեղում։

Իսպանիայի առաջնության, 19-րդ տուր

«Դեպորտիվո» – «Վալենսիա»՝ 1։2
Գոլերը՝ Անդոնե 88՛ – Գուեդեշ 37՛, Ռոդրիգո 64՛

Տեսանյութը ներկայացված է այս հղմամբ

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում