«Բորնմուտը» կամային հաղթանակ տոնեց «Արսենալի» նկատմամբ (տեսանյութ)

«Բորնմուտը» կամային հաղթանակ տոնեց «Արսենալի» նկատմամբ (տեսանյութ)

Անգլիայի Պրեմիեր լիգայի 23-րդ տուրում «Բորնմուտը» հյուրընկալեց «Արսենալին» և կամային հաղթանակ տոնեց։ 

«Վիտալիտի Դին Կորտ» մարզադաշտում կայացած հանդիպման հաշիվը 52-րդ րոպեին բացեց Էկտոր Բելյերինը։ 70-րդ րոպեին Կալում Ուիլսոնը վերականգնեց հավասարությունը, իսկ 4 րոպե անց հաղթական գոլի հեղինակ դարձավ Ջորդան Այբը։

Այս հաղթանակից հետո «Բորնմուտն» ունի 24 միավոր և զբաղեցնում է 13-րդ հորիզոնականը, իսկ Արսեն Վենգերի թիմը 39 միավորով 6-րդ տեղում է։

Տեսանյութը ներկայացված է այս հղմամբ։

Հետևեք մեզ նաև Telegram-ում