Ֆեդերեր․ 36-ամյա թենիսիստին ֆավորիտ համարելը նորմալ չէ

Ֆեդերեր․ 36-ամյա թենիսիստին ֆավորիտ համարելը նորմալ չէ

Ավստրալիայի բաց առաջնության գործող չեմպիոն Ռոջեր Ֆեդերերը խոսել է մրցաշարից ունեցած սպասելիքներից։

-Հույս ունեմ՝ կհաղթեմ առաջին շրջաններում և աստիճանաբար լավ մարզավիճակ ձեռք կբերեմ։ Մեկ տարի առաջ միայն հույս ունեի, որ հաղթանակով կսկսեմ առաջնությունը։ Հավանաբար, հիմա նման ցանկություն ունեն Նովակը և Ստենը։ Իհարկե, նախորդ առաջնությունն ինձ համար հաջող դասավորվեց․ ես 7 անընդմեջ հաղթանակ տոնեցի 5 սեթանոց խաղերում՝ ի սկզբանե լուրջ հույսեր չունենալով։ Առանց սպասելիքների խաղալը հիանալի էր։ Ինձանից ոչ ոք առավելագույն արդյունք չէր ակնկալում։ 

Բնականաբար, հիմա տարիքն իմ դեմ է աշխատում։ Չեմ կարծում, թե 36-ամյա թենիսիստին մրցաշարի ֆավորիտ համարելը նորմալ է, դրա համար էլ հիմա՝ կարիերայում վերջին փուլում ինձ հանգիստ եմ զգում,- Ֆեդերերի խոսքը մեջբերված է առաջնության պաշտոնական կայքից։

Հետևեք մեզ նաև Telegram-ում