Հեռացում մրցավարի նկատմամբ խախտման համար. ՊՍԺ-ն հաղթեց «Նանտին» (տեսանյութ)

Հեռացում մրցավարի նկատմամբ խախտման համար. ՊՍԺ-ն հաղթեց «Նանտին» (տեսանյութ)

Ֆրանսիայի առաջնության 20-րդ տուրում «Պարի Սեն Ժերմենն» արտագնա խաղում պարտության է մատնել «Նանտին»: Գրանցվել է 0:1 հաշիվը:

Միակ գոլը գրանցվել է 12 Էդինսոն Կավանիի փոխանցումից հետո Կիլիան Մբապեն ոտքերի արանքով գնդակը թողել է Անխել Դի Մարիային, ով հարմար դիքրից չի վրիպել: Առանց վնասվածք ունեցող Նեյմարի խաղացող փարիզցիները հետագա ժամանակահատվածում մի շարք գոլային պահեր են ունեցել, սակայն նոր գոլեր չեն գրանցվել:

Ուշագրավ դեպք է գրանցվել 90+1 րոպեին: Հյուրերի հակագրոհի ժամանակ «Նանտի» կիսապաշտպան Դիոգոն պատահաբար բախվել է մրցավար Տոնի Չապրոնին: Վերջինս որոշել է, որ դա միտումնավոր խախտում է իր նկատմամբ, բրազիլացուն երկրորդ դեղին քարտն է ցույց տվել ու հեռացրել խաղադաշտից:

ՊՍԺ-ն վաստակել է 53 միավոր և Մոտակա հետապնդողների նկատմամբ առավելութունը հասցրել 11-ի: Կլաուդիո Ռանյերիի թիմը 33 միավորով մնացել է 5-րդ տեղում:

Տեսանյութ

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում