Մեսսին` թոփ-5 առաջնությունների պատմության ռեկորդակիր

Մեսսին` թոփ-5 առաջնությունների պատմության ռեկորդակիր

Լա լիգայի 19-րդ տուրում «Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսին գոլի հեղինակ է դարձել «Ռեալ Սոսյեդադի» դեմ արտագնա խաղում (4:2): 30-ամյա ֆուտբոլիստը բասկերի դարպասը գրավել է տուգանային հարվածով:

Այդ գոլն արգենտինացու համար դարձել է 366-րդն Իսպանիայի առաջնություններում: Նա այդ արդյունքին հասել է 401 խաղում:

Այսպիսով, Մեսսին գերազանցեց լեգենդար Գերդ Մյուլերի ռեկորդը և դարձավ թոփ-5 առաջնություններում մեկ թիմի կազմում ամենաշատ գոլեր խփած ֆուտբոլիստը: Գերմանացին «Բավարիայի» կազմում Բունդեսլիգայում 365 գոլ է խփել (427 խաղ):

Պրիմերայի ընթացիկ խաղարկությունում Լիոնելը 17 գոլ է խփել ու 8 գոլային փոխանցում կատարել:

Հետևեք մեզ նաև Telegram-ում