«Բարսելոնայի» ու «Ռեալի» միջև միավորների աննախադեպ տարբերություն
15/01/2018 19:15
Նմանատիպ
Պրիմերայի 19-րդ տուրում «Ռեալ Սոսյեդադի» նկատմամբ արտագնա հաղթանակից (4:2) հետո «Բարսելոնան» վաստակեց 51 միավոր և շարունակում է վստահորեն գլխավորել մրցաշարային աղյուսակը:
Կատալոնական թիմը ներկայումս 19 միավորի առավելութուն ունի չորրորդ տեղը զբաղեցնող «Ռեալի» նկատմամբ, որը մեկ խաղ քիչ է անցկացրել: Նախկինում երբեք «կապտանռնագույնները» կամ «սերուցքայինները» Լա լիգայի առաջին շրջանից հետո իրենց պատմական մրցակցի նկատմամբ նման առավելություն չեն ունեցել:
«Արքայական ակումբի» աննախադեպ անհաջող ելույթների մասին վկայում է նաև մեկ այլ վիճակագրական տվյալ: Զինեդին Զիդանը թիմն ավելի մոտ է վտանգավոր գոտուն (16 միավորի տարբերություն), քան առաջատարին:
Հետևեք մեզ նաև Telegram-ում