Պաշտոնական. «Բորուսսիան» թանկարժեք նորեկ ունի (լուսանկար)

Պաշտոնական. «Բորուսսիան» թանկարժեք նորեկ ունի (լուսանկար)

Դորտմունդի «Բորուսսիան» իր պաշտոնական կայքի միջոցով հայտարարել է նոր պաշտպան գնելու մասին: Գերմանական ակումբը ձեռք է բերել «Բազելի» ֆուտբոլիստ Մանուել Ականջիին:

Նիգերական արմատներով շվեյցարացու հետ 4,5 տարվա ժամկետով պայմանագիր է ստորագրվել: Ավելի վաղ blick.ch-ն հայտնել էր, որ տրանսֆերը կազմել է 21,5 միլիոն եվրո: Դա դորտմունդցիների պատմության ամենախոշոր գումարն է, որը վճարվել է պաշտպանի համար: «Բորուսսիայի» ամենաթանկարժեք տրանսֆերների մեջ այն զբաղեցնում է 6-րդ տեղը:

Կենտրոնական պաշտպանը Շվեյցարիայի ընթացիկ առաջնությունում մասնակցել է 19 խաղի, որոնցում 1 գոլ է խփել:

Լուսանկար

Հետևեք մեզ նաև Telegram-ում