Դեմբելեն կրկին վնասվածք է ստացել

Դեմբելեն կրկին վնասվածք է ստացել

«Բարսելոնայի» եզրային հարձակվող Ուսման Դեմբելեն վնասվածք է ստացել «Ռեալ Սոսյեդադի» դեմ երեկ կայացած խաղում (4:2):

Կատալոնական ակումբի պաշտոնական կայքը տեղեկացնում է, որ 20-ամյա ֆրանսիացին վնասել է ազդրի մկանը, որը սակայն կապված չէ նրա նախորդ վնասվածքի հետ: Ֆրանսիացու ապաքինման համար պահանջվելու է 3-4 շաբաթ:

Դեմբելեն հունվարի սկզբին է ապաքինվել մկանային նախորդ վնասվածքից, որի պատճառով բաց էր թողել 3,5 ամիս:

«Բարսելոնան» հայտնում է նաև, որ վնասվածք ունի կիսապաշտպան Անդրես Ինյեստան, սակայն այն այդքան լուրջ չէ: Առաջիկա խաղում թիմի ավագի մասնակցության վերաբերյալ որոշում կկայացվի ավելի ուշ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում