Մոուրա. Հեռանում եմ ՊՍԺ-ից

Մոուրա. Հեռանում եմ ՊՍԺ-ից

«Պարի Սեն Ժերմենի» եզրային հարձակվող Լուկաս Մոուրան կարիերան շարունակելու է այլ թիմում:

«Չեմ կարծում, թե կմնամ ՊՍԺ-ում, հեռանում եմ: Ցավոք, Փարիզում իմ պատմությունը մոտեցավ ավարտին: Խաղաժամանակի վերաբերյալ մարզչի խոսքերից հետո ամեն ինչ ակնհայտ դարձավ: Ցանկանում եմ ելույթներս շարունակել Անգլիայում: Պրեմիեր լիգան աշխարհի ամենամրցունակ առաջնությունն է»,- բրազիլացու խոսքերն է մեջբերում goal.com-ը:

25-ամյա ֆուտբոլիստն արդեն հասցրել է մերժել «Նանտի» առաջարկը: Նշվում է, որ Մոուրայի ծառայություններով ակտիվորեն հետաքրքրված է «Մանչեսթեր Յունայթեդը»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում