Մոուրինյու. Մխիթարյանը հայտացուցակում չէր, որովհետև նրա ապագան անորոշ է

Մոուրինյու. Մխիթարյանը հայտացուցակում չէր, որովհետև նրա ապագան անորոշ է

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն հայտնել է, թե «Սթոք Սիթիի» դեմ խաղի (3:0) հայտացուցակում ինչու չի հայտնվել Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը:

«Կստեի, եթե ասեի, որ Հենրիխին հայտացուցակում չեմ ընդգրկել տակտիկական նկատառումներից ելնելով: Ընտրել եմ այն ֆուտբոլիստներին, որոնց մտքերը 100 տոկոսով «Մանչեսթեր Յունայթեդի» հետ են կապված: Նրանց ապագայի շուրջ որևէ կասկածներ չկան:

Կարծում եմ` Մխիթարյանի, ինչպես նաև մեզ համար ավելի նպատակահարմար է նրան հեռու պահել խաղերից, քանի դեռ օդում կասկածներ են պտտվում:

Ֆուտբոլիստի համար հեշտ չէ խաղալ, երբ կասկածներ կան նրա ապագայի շուրջ: Դա լրացուցիչ ճնշում է նրա վրա, իսկ դա բացասական ազդեցություն է թողնում»,- պորտուգալացու խոսքերն է մեջբերում «Daily Star»-ը:

Հիշեցնենք, որ 28-ամյա ֆուտբոլիստը կարող է կարիերան շարունակել «Արսենալում»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում