Պաշտոնական. «Ինտերը» նորեկ ունի (լուսանկար)

Պաշտոնական. «Ինտերը» նորեկ ունի (լուսանկար)

«Ինտերն» իր պաշտոնական կայքի միջոցով հայտարարել է նոր պաշտպան հրավիրելու մասին: Վարձավճարով իտալական ակումբ է տեղափոխվել «Բենֆիկայի» կենտրոնական պաշտպան Լիսանդրո Լոպեսը:

Գործարքը նախատեսված է կես տարով: «Ներաձուրին» իրավունք կունենա հետագայում գնել 28-ամյա ֆուտբոլիստի ամբողջական տրանսֆերը:

Ավելի վաղ միլանցիների գլխավոր մարզիչ Լուչիանո Սպալետին բողոքել էր կենտրոնական պաշտպանների սակավաթիվ լինելու պատճառով:

«Իմ երազանքն էր խաղալ Եվրոպայի այնպիսի մեծագույն ակումբներից մեկում, ինչպիսին «Ինտերն» է»,- ասել է արգենտինացին:

Պորտուգալիայի ընթացիկ առաջնությունում Լոպեսը մասնակցել է ընդամենը 4 խաղի:

Լուսանկար

Հետևեք մեզ նաև Telegram-ում