Չեմպիոնի ու փոխչեմպիոնի խաղում կրկին հաղթողը նույնն է (տեսանյութ)

Չեմպիոնի ու փոխչեմպիոնի խաղում կրկին հաղթողը նույնն է (տեսանյութ)

Բասկետբոլի ազգային ասոցիացիայում (NBA) այսօր կայացել է գործող չեմպիոն «Գոլդեն Սթեյթի» ու փոխչեմպիոն «Կլիվլենդի» միջև հերթական խաղը: «Ուորիորզը» մրցակցի հարկի տակ առավելության է հասել 118:108 հաշվով:

Մինչև երրորդ քառորդի միջնամասը «Կավալյերսն» առավելություն է ունեցել, սակայն մեծ ընդմիջումից հետո ավանդաբար հաջող գործող չեմպիոնը կարողացել է հաշվի մեջ առաջ անցնել և հետագայում պահպանել այն:

Հանդիպման ամենաարդյունավետ բասկետբոլիստներն են դարձել տանտերերի առաջատար Լեբրոն Ջեյմսն ու հյուրերի գերաստղ Քևին Դյուրանը: Երկուսն էլ վաստակել են 32-ական միավոր:

Այդ հաղթանակի շնորհիվ «Գոլդեն Սթեյթն» ավելի է ամրապնդվել Արևմտյան կոնֆերենցիայի առաջատարի դիրքում: «Կլիվլենդը» պարտվել է 4-րդ անընդմեջ խաղում և շարունակում է Արևելքում զբաղեցնել երրորդ տեղը:

Հիշեցնենք, որ ընթացիկ մրցաշրջանում այս թիմերի միջև կայացած առաջին խաղում կալիֆորնիացիները հաղթել էին 99:92 հաշվով:

Տեսանյութ

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում