«Արսենալը» վստահ է Օբամեյանգի տրանսֆերի հարցում

«Արսենալը» վստահ է Օբամեյանգի տրանսֆերի հարցում

«Արսենալը» վստահ է, որ կկարողանա ձեռք բերել Դորտմունդի «Բորուսսիայի» հարձակվող Պյեր Էմերիկ Օբամեյանգին:

«The Guardian»-ը հայտնում է, որ գաբոնցու տեղափոխության շուրջ բանակցությունները հաջող են անցել:

Գործարքը կկազմի 60 միլիոն եվրո: «Բորուսսիան» հետաքրքրված է լոնդոնցիների հարձակվող Օլիվյե Ժիրուի տրանսֆերի շուրջ: Եթե ֆրանսիացին համաձայնվի փոխանակմանը, «զինագործներն» Օբամեյանգի համար կվճարեն 35 միլիոն եվրո:

Ավելի վաղ հայտնի է դարձել, որ «Արսենալը» ցանկանում է հրավիրել նաև Հենրիխ Մխիթարյանին («Մանչեսթեր Յունայթեդ») ու Մալկոլմին («Բորդո»)

Հետևեք մեզ նաև Telegram-ում