«Australian Open». Ֆեդերերի ու Ջոկովիչի հաղթական մեկնարկները, այլ արդյունքներ (տեսանյութ)

«Australian Open». Ֆեդերերի ու Ջոկովիչի հաղթական մեկնարկները, այլ արդյունքներ (տեսանյութ)

Ավստրալիայի բաց առաջնությունում այսօր մեկնարկել են մրցաշարի մի շարք ֆավորիտներ:

Աշխարհի երկրորդ թենիսիստ Ռաջեր Ֆեդերերը հանդիպել է սլովենացի Ալյաժ Բեդենեի հետ ու 6:3, 6:4, 6:3 հաշվով հաղթանակ տոնել: Շվեյցարացին մրցակցի 4 մատուցում է շահել, իսկ սեփականներն անվրեպ իրացրել: 1/32 եզրափակչում 36-ամյա թենիսիստը մրցելու է գերմանացի Յան Լեոնարդ Շտրուֆի հետ:

Տեսանյութ

Հաջող է մեկնարկել նաև վնասվածքից ապաքինված Նովակ Ջոկովիչը: Սերբը 6:1, 6:2, 6:4 հաշվով ջախջախել է ամերիկացի Դոնալդ Յանգին:

Հաջորդ փուլում «Նոլեին» լուրջ փորձություն է սպասում: Նա մրցելու ֆրանսիացի Գաել Մոնֆիսի հետ:

Տեսանյութ

Այսօր կայացած մյուս հանդիպումներից առանձնանում են հետևյալները.

Ստեն Վավրինկա – Ռիչարդաս Բերանկիս` 6:3, 6:4, 2:6, 7:6 (2)

Ալեքսանդր Զվերև – Տոմաս Ֆաբիանո` 6:1, 7:5, 7:6 (5)

Լուկաշ Լացկո – Միլոշ Ռաոնիչ` 6:7 (5), 7:5, 6:4, 7:6 (4)

Սեմ Քուերի – Ֆելիսիանո Լոպես` 6:3, 6:4, 6:2

Դավիդ Գոֆեն – Մատիաս Բախինգեր` 6:7 (3), 6:3, 6:2, 6:4

Կարեն Խաչանով – Պետեր Պոլանսկի` 7:6 (3), 7:6 (2), 6:4

Թոմաշ Բերդիխ – Ալեքս Դե Մինուար` 6:3, 3:6, 6:1, 6:1

Դոմինիկ Տիմ – Գվիդո Պելյա` 6:4, 6:4, 6:4

Խուան Մարդին դել Պոտրո – Ֆրենսիս Տյաֆո` 6:3, 6:4, 6:3

Հետևեք մեզ նաև Telegram-ում