Վերդիի մերժումն ու բացատրությունը
Նմանատիպ
«Բոլոնյայի» հարձակվողական ոճի կիսապաշտպան Սիմոնե Վերդին չի տեղափոխվելու «Նապոլի»: «Աձուրին» պատրաստակամություն էր հայտնել իտալացու տրանսֆերի համար 25 միլիոն եվրո վճարել, սակայն վերջինս հրաժարվել է հունվարին լքել «Բոլոնյան»:
«Ներկայիս ֆուտբոլում, որում այլևս չկան խորհրդանիշներ ու չափանիշներ, իմ պարտքն եմ համարում մրցաշրջանն ավարտել մի ակումբի կազմում, որը հավատաց իմ ֆուտբոլային ու մարդկային հատկանիշներին: Անհարգալից կլիներ մոռանալ այդ մասին և հեռանալ: Շնորհակալ եմ երկրպագուներին, որ ստիպեցին ինձ հասկանալ՝ նրանք իմ կարիքն ունեն»,- իր թվիթերյան էջում գրել է 25-ամյա ֆուտբոլիստը:
Սպասվում է, որ ամռանը «Նապոլին» կվերսկսի Վերդիի տրանսֆերը գնելու փորձերը:
Հարձակման եզրը ամրապնդելու համար իտալական ակումբը դիտարկում է նաև Ժերար Դեուլոֆեուի («Բարսելոնա») և Լուկաս Մոուրայի (ՊՍԺ) թեկնածությունները:
Հետևեք մեզ նաև Telegram-ում