Ռայոլան Մխիթարյանի համար աշխատավարձի բարձրացում է պահանջում «Արսենալից»

Ռայոլան Մխիթարյանի համար աշխատավարձի բարձրացում է պահանջում «Արսենալից»

Հայտնի է դարձել, թե ինչու է ձգձգվում «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի` «Արսենալ» տեղափոխութունը:

«Calciomercato»-ի լրագրող Մատեո Պեդրոզին հայտնում է, որ հայ ֆուտբոլիստի գործակալ Մինո Ռայոլան իր հաճախորդի համար ավելի բարձր աշխատավարձ է պահանջում, քան այն, որը Հենրիխը ստանում է Մանչեսթերում:

«Ռայոլան ձգձգում է գործարքը, քանզի ցանկանում է, որ իր հաճախորդն «Արսենալում» այնքան վաստակի, որքան ներկայումս Սանչեսը: Ալեքսիսը «Մանչեսթեր Յունայթեդի» հետ համաձայնեցրել է անձնական պայմանագրի կետերը, սակայն ստիպված է սպասել Ռայոլայի որոշմանը»,- իր թվիթերյան էջում գրել է Պեդրոզին:

Ավելի վաղ հայտնի է դարձել, որ անգլիական երկու գրանդները փոխանակելու են Մխիթարյանի ու Սանչեսի տրանսֆերները:

Նշենք, որ ներկայումս Հենրիխը շաբաթական վաստակում է 140 հազար եվրո, իսկ Սանչեսը` 175:

Հետևեք մեզ նաև Telegram-ում