Հայաստանի առաջնություն. Առաջատարը չի փոխվել

Հայաստանի առաջնություն. Առաջատարը չի փոխվել

Երեկ տեղի ունեցան շախմատի Հայաստանի տղամարդկանց առաջնության 5-րդ տուրի պարտիաները: Ի տարբերություն նախորդ 2 տուրերի, որոնցում գրանցվել էին միայն մեկական հաղթական պարտիաներ, այս տուրում միանգամից 3 պարտիա հաղթական ավարտ ունեցավ,-հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիայի պաշտոնական կայքը:

Հայկ Մարտիրոսյանը սպիտակ խաղաքարերով առավելության հասավ գործող չեմպիոն Հովհաննես Գաբուզյանի նկատմամբ, Սամվել Տեր-Սահակյանը սպիտակ խաղաքարերով ուժեղ գտնվեց Տիգրան Լ. Պետրոսյանից, իսկ սև խաղաքարերով հանդես եկող Զավեն Անդրիասյանը հաղթեց Մանուէլ Պետրոսյանին: Շանթ Սարգսյանի հետ պարտիայում հաղթանակի հասնելու լավ հնարավորություն ուներ նաև Կարեն Գրիգորյանը, սակայն որոշիչ պահին Գրիգորյանը չկարողացավ գտնել հաղթանակի տանող միակ ուղին, և պարտիան ավարտվեց հաշտությամբ:

Ոչ-ոքի արդյունք գրանցվեց նաև Ռոբերտ Հովհաննիսյան – Տիգրան Հարությունյան պարտիայում:

Հինգերորդ տուրից հետո աղյուսակը 4 միավորով շարունակում է գլխավորել Ռոբերտ Հովհաննիսյանը։ Երկրորդ հորիզոնականում ընթացող Արման Փաշիկյանը վաստակել է 3 միավոր, սակայն Փաշիկյանը Հովհաննիսյանից մեկ պարտիա քիչ է խաղացել: Տիգրան Հարությունյանը, Շանթ Սարգսյանը և Հայկ Մարտիրոսյանը 2.5-ական միավորով կիսում են 3-5-րդ հորիզոնականները:

Այսօր տեղի կունենա մրցաշարի 6-րդ տուրը:

6-րդ տուրի զույգեր.

Գրիգորյան Կարեն – Հովհաննիսյան Ռոբերտ

Հարությունյան Տիգրան – Պետրոսյան Մանուէլ

Անդրիասյան Զավեն – Մարտիրոսյան Հայկ

Գաբուզյան Հովհաննես – Տեր-Սահակյան Սամվել

Փաշիկյան Արման – Սարգսյան Շանթ

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում