Նադալի համոզիչ ու Դիմիտրովի ծանրագույն հաղթանակները (տեսանյութ)

Նադալի համոզիչ ու Դիմիտրովի ծանրագույն հաղթանակները (տեսանյութ)

Ավստրալիայի բաց առաջնությունում կայացել են 1/32 եզրափակչի մի շարք հանդիպումներ:

Աշխարհի առաջին թենիսիստ Ռաֆայել Նադալը մրցել է Լեոնարդո Մայերի հետ ու վստահ հաղթանակ տոնել: Գրանցվել է 6:3, 6:4, 7:6 (4): Իսպանացին 3 բրեյք է կատարել, իսկ արգենտինացին` 1: Նադալի հաջորդ մրցակիցն է դառնալու բոսնիացի Դամիր Ջումհուրը:

Տեսանյութ

Ծանրագույն խաղ է անցկացրել աշխարհի երրորդ ռակետ Գրիգոր Դիմիտրովը: Բուլղարացին կամային հաղթանակ է տարել ամերիկացի Մակենզի Մակդոնալդի դեմ մրցավեճում` 4:6, 6:2, 6:4, 0:6, 8:6: Խաղը շարունակվել է 3,5 ժամ: 1/16 եզրափակչում Դիմիտրովը հանդիպելու է ռուս Անդրեյ Ռուբլյովին:

Տեսանյութ

Հետևեք մեզ նաև Telegram-ում