ԻԳ. Կամային հաղթանակներ «Ատլետիկո» – «Սևիլյա» և «Վալենսիա» – «Ալավես» խաղերում (տեսանյութ)

ԻԳ. Կամային հաղթանակներ «Ատլետիկո» – «Սևիլյա» և «Վալենսիա» – «Ալավես» խաղերում (տեսանյութ)

Իսպանիայի գավաթի քառորդ եզրափակչում դրամատիկ սցենարով է անցել «Ատլետիկո» – «Սևիլյա» խաղը: Մադրիդցիները հաշվի մեջ առաջ են եղել, սակայն խաղավերջում երկու գոլ են բաց թողել ու 1:2 հաշվով պարտություն կրել:

73-րդ րոպեին Դիեգո Կոստան շեշտակի հարվածով առաջ է մղել մադրիդցիներին: 80-րդ րոպեին Խեսուս Նավասի եզրային փոխանցումից հետո անդրադարձ է եղել Լուկաս Էրնանդեսից և գնդակն ընթացել է դեպի դարպասը: Դարպասապահ Մոյայի ցատկը չի փրկել տանտերերին: Հիմնական ժամանակի ավարտից 2 րոպե առաջ Խոակին Կորեան հաղթել է պաշտպանի հետ մենապայքարը և առաջ մղել անդալուսցիներին:

Տեսանյութ

Զուգահեռաբար ընթացող խաղում «Վալենսիան» 2:1 հաշվով առավելության է հասել «Ալավեսի» նկատմամբ: 66-րդ րոպեին բասկերին առաջ է մղել Ռուբեն Սոբրինոն, ով հեռու տարածությունից հիասքանչ հարված է կատարել: Քիչ անց Գոնսալու Գեդեշը (73) և Ռոդրիգո Մորենոն (82) օգտվել են դարպասապահ Անտոնիո Սիվերայի անվստահ խաղից ու մեկական գոլ խփել: 

Հյուրերը հանդիպումն ավարտել են 10 ֆուտբոլիստով: Երկրորդ դեղին քարտի համար հեռացվել է Ադրիեն Դիգես Գրադեսը (77):

Տեսանյութ

 Երկու դիմակայությունների պատասխան խաղերը կկայանան մեկ շաբաթից:

Հետևեք մեզ նաև Telegram-ում