«Բարսելոնան» առաջին անգամ պարտվեց (տեսանյութ)

«Բարսելոնան» առաջին անգամ պարտվեց (տեսանյութ)

Իսպանիայի գավաթի խաղարկության քառորդ եզրափակչի առաջին խաղում «Բարսելոնան» հյուրընկալվելիս 0:1 հաշվով պարտվել է «Էսպանյոլին»:  Միակ գոլը գրանցվել է 88-րդ րոպեին, երբ փոխարինման մտած Օսկար Մելանդոն եզրափակել է աջ եզրով զարգացած գրոհը:

Հանդիպման ընթացքում «կապտանռնագույնները» մի շարք գոլային հնարավորություններ են ունեղել, սակայն ոչ մեկ չեն իրացրել: Ամենաիրական պահը գրանցվել է 63-րդ րոպեին, երբ Սերժի Ռոբերտոյի վաստակած 11-մետրանոցը չի իրացրել Լիոնել Մեսսին: Արգենտինացու հարվածից հետո «թութակներին» փրկել է դարպասապահ Դիեգո Լոպեսը:

Այսպիսով, Էրնեստո Վալվերդեի թիմն ընթացիկ մրցաշրջանում առաջին պարտությունը կրեց: «Բլաուգրանայի» անպարտելի շարքը կազմեց 29 խաղ:

Պատասխան հանդիպումը կկայանա հունվարի 25-ին:

Տեսանյութ

Հետևեք մեզ նաև Telegram-ում