ՊՍԺ-ն հաղթել է 8 գոլի առավելությամբ. Նեյմարը` պոկերի հեղինակ (տեսանյութ)

ՊՍԺ-ն հաղթել է 8 գոլի առավելությամբ. Նեյմարը` պոկերի հեղինակ (տեսանյութ)

Ֆրանսիայի առաջնության 21-րդ տուրում «Պարի Սեն Ժերմենը» սեփական հարկի տակ ընդունել է «Դիժոնին» և 8:0 հաշվով ջախջախիչ հաղթանակ տոնել:

Փարիզցիներին գեղեցիկ հարվածով առաջ է մղել Անխել Դի Մարիան, ով րոպեներ անց կրկնապատկել է հաշիվը: Հետագայում պոկերի հեղինակ է դարձել Նեյմարը: Հատկապես գեղեցիկ են ստացվել բրազիլացու առաջին ու երրորդ գոլերը, որոնք գրանցվել են տուգանային հարվածից ու անհատական անցումից հետո: 25-ամյա ֆուտբոլիստը նաև երկու գոլային փոխանցում է կատարել: Դեռ առաջին կեսում մեկ անգամ հասցրել է աչքի ընկնել Էդինսոն Կավանին, իսկ երկրորդում` փոխարինման մտած Կիլիան Մպաբեն:

Ֆրանսիայի առաջնության առաջատարը վաստակել է 56 միավոր ու մոտակա հետապնդող «Լիոնի» նկատմամբ պահպանել է 11 միավորի առավելությունը: «Դիժոնը» 25 միավորով 11-րդ տեղում է:

Լիգա 1, 21-րդ տուր
ՊՍԺ – «Դիժոն»` 8:0
Գոլերը՝ Դի Մարիա (4, 15), Նեյմար (42, 57, 73, 83 11մ), Մբապե (77)

Տեսանյութ

Հետևեք մեզ նաև Telegram-ում