ՊՍԺ-ի երկրպագուները սուլել են պոկեր հեղինակած Նեյմարին

ՊՍԺ-ի երկրպագուները սուլել են պոկեր հեղինակած Նեյմարին

«Պարի Սեն Ժերմենի» երկրպագուները «Դիժոնի» հետ խաղում (8:0) դժգոհ են եղել հարձակվող Նեյմարի պահվածքից: Բրազիլացին պոկերի հեղինակ է դարձել, սակայն չորրորդ գոլից հետո սուլոցների է արժանացել:

25-ամյա ֆուտբոլիստն իրացրել է 11-մետրանոց հարվածը: Երկրպագուները ցանկացել են, որ նշակետին մոտենա Էդինսոն Կավանին, ով գոլ խփելու դեպքում դառնալու էր փարիզցիների պատմության լավագույն ռմբարկուն: Այդ խաղում ուրուգվայցին կրկնել է ռեկորդակիր Զլատան Իբրահիմովիչի ցուցանիշը (156 գոլ): Երբ Նեյմարը մոտեցել է նշակետին, ֆուտբոլասերները վանկարկել են Կավանիի անունը:

Հիշեցնենք, որ 2017 թվականի սեպտեմբերի 18-ին կայացած «Լիոնի» հետ խաղում (2:0) 11-մետրանոցի պատճառով այդ ֆուտբոլիստների միջև կոնֆլիկտ էր առաջացել: Դրանից հետո թիմի գլխավոր մարզիչ Ունաի էմերին որոշել էր ստանդարտներն իրացնելու համար նրանց միջև հերթ սահմանել:

Հետևեք մեզ նաև Telegram-ում