Հայտնի է 2018 թվականի «Ալաշկերտի» առաջին մրցակիցը

Հայտնի է 2018 թվականի «Ալաշկերտի» առաջին մրցակիցը

«Ալաշկերտը» շարունակում է նախապատրաստվել մրցաշրջանի երկրորդ կեսին` մարզվելով սեփական մարզադաշտում:

Հունվարի 23-ին երևանցիներն առաջին ստուգողական հանդիպումը կանցկացնեն նոր տարում: Աբրահամ Խաշմանյանի թիմի մրցակիցն Առաջին խմբում հանդես եկող «Արցախն» է,- գրում է Հայաստանի չեմպիոնի պաշտոնական կայքը: Խաղը կկայանա «Բանանց» մարզաբազայում և կմեկնարկի 12:00-ին:

Արդեն հունվարի 25-ին «Ալաշկերտը» կմեկնի Բելեկ, որտեղ կկայանա առաջին արտասահմանյան հավաքը: 12-օրյա հավաքի ընթացքում ալաշկերտցիները նաև երկու ստուգողական հանդիպում կանցկացնեն:

Հետևեք մեզ նաև Telegram-ում