«Ռեալը» Լեգանես է մեկնել առանց իր գլխավոր աստղերի

«Ռեալը» Լեգանես է մեկնել առանց իր գլխավոր աստղերի

Իսպանիայի գավաթի քառորդ եզրափակչի շրջանակում այսօր Մադրիդի «Ռեալը» մրցակցի հարկի տակ առաջին խաղը կանցկացնի «Լեգանեսի» դեմ: «Արքայական ակումբի» մամուլի ծառայությունը հրապարակել է այն 19 ֆուտբոլիստների անունները, ովքեր մեկնել է Մադրիդի արվարձանում գտնվող քաղաք:

«Սերուցքայինների» հայտացուցակից բացակայում են հարձակվողներ Կրիշտիանու Ռոնալդուն, Գարեթ Բեյլը և Կարիմ Բենզեմեն: Վերջինս վնասվածքի պատճառով այս տարի դեռ խաղադաշտ դուրս չի եկել, սակայն արդեն մարզումների է մասնակցում:

Հատկանշական է, որ Ռոնալդուն ընթացիկ մրցաշրջանում Իսպանիայի գավաթի խաղարկությունում ոչ մի հանդիպման չի մասնակցել:

Այսօրվա խաղը բաց կթողնի նաև Սերխիո Ռամոսը:

«Ռեալի» հայտացուցակը

Հետևեք մեզ նաև Telegram-ում