Վալվերդե. «Էսպանյոլը» դարձավ «Բարսելոնայի» հետ դիմակայության ֆավորիտ

Վալվերդե. «Էսպանյոլը» դարձավ «Բարսելոնայի» հետ դիմակայության ֆավորիտ

«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Էրնեստո Վալվերդեն կարծիք է հայտնել Իսպանիայի գավաթի քառորդ եզրափակչի «Էսպանյոլի» դեմ առաջին խաղի մասին, որում նրա թիմը զիջել է 0:1 հաշվով:

««Էսպանյոլի» տակտիկան կայանում էր նրանում, որ կանգնեն իրենց տուգանային հրապարակի մոտ ու փակեն ազատ գոտիները: Բարդ հանդիպում էր, բայց մենք վերահսկում էին խաղի ընթացքը: Չկարողացանք իրացնել մեր գոլային պահերը, իսկ չիրացված 11-մետրանոցը ոգևորեց տրիբունաներին, նրանք առաջ մղեցին իրեց թիմին: Այժմ պետք է շտկենք իրավիճակը:

Երկխաղյա դիմակայությունների ֆավորիտը միշտ այն թիմն է, որը հաղթել է առաջին մրցավեճում: Մեր մրցակիցն առավելություն ունի, գրանցված արդյունքը մեզ չի գոհացնում: Պատասխան հանդիպումը մեր մարզադաշտում է: Պետք է խաղանք մինչև վերջ, որովհետև գավաթային մրցավեճերում ամեն ինչ կարող է պատահել»,- 53-ամյա մասնագետի խոսքերն է մեջբերում marca.com-ը:

«Կամպ Նոու» մարզադաշտում կայանալիք պատասխան խաղը նախանշված է հունվարի 25-ին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում