USD
EUR
RUB

Մարգո Ռոբի, ռեփ, ավտոմրցույթներ. Գեղամ Հարությունյանի նախասիրությունները

 

Հայաստանի հավաքականի թեկնածու Գեղամ Հարությունյանը վերջին տարիներին «Գանձասար-Կապանի» հարձակման առաջատարն է: Այդ ակումբի մամուլի ծառայության հետ զրույցում 27-ամյա ֆուտբոլիստը պատասխանել է բլից-հարցերի, որոնց շնորհիվ տեղեկանում ենք նրա նախասիրությունների մասին

- Ի՞նչ ոճի երաժշտություն ես նախընտրում:

- Հիմնականում լսում եմ ռեպ, բայց յուրաքանչյուր ոճի երաժշտություն էլ լսում եմ։ Դժվարանում եմ նշել սիրածս երգչին կամ երգչուհուն, որովհետև դրանք շատ են, բայց շատ եմ հավանում հատկապես Սարոյի երգերը։

- Ո՞վ է սիրածդ դերասանը ու դերասանուհին։

- Դերասանները երկուսն են՝ Նիկոլաս Քեյջն և Ջեյսոն Սթեթհեմը, սիրածս դերասանուհին՝ Մարգո Ռոբին է։

Լուսանկար

- Հաղթանակի դեպքում խելահեղ ի՞նչ արարք կարող ես անել։

- Չգիտեմ, դժվար հարց է, բայց նշեմ, որ հաղթանակի դեպքում ցանկացած խելահեղ արարքի ունակ եմ։

- «Playstation» խաղու՞մ ես։

- Այո, հիմնականում խաղում եմ PES: Այն շատ լավն է։

- Ի՞նչ մրցակիցների հետ ես խաղում։

- Հիմնականում խաղում եմ թիմակիցներիս կամ ընկերներիս հետ։

- Որո՞նք են սիրածդ երկիրն ու քաղաքը։

- Իտալիան և Վենետիկը, ես ռոմանտիկայի կողմնակից եմ։

- Ի՞նչն եք ամենաշատը գնահատում կնոջ մեջ:

- Գեղեցկությունը, խելքը, տղամարդուն հասկանալու ունակությունը։

- Սևահերներ թե՞ շիկահերներ։

- Երկուսն էլ, որովհետև երկուսն էլ գեղեցիկ են։

- Ի՞նչ իրավիճակում ես ամաչկոտ դառնում

- Երբ ինձ գովաբանում են։

- Ինչի՞ց ես վախենում։

- Օձերից։

- Եթե ֆուտբոլիստ չդառնայիր, ապա կդառնայիր...

- Կդառնայի ավտոարշավորդ։

- Երբևէ լացե՞լ ես պարտվելուց հետո։

- Այո, 2012 թվականին, «Ուլիսի» կազմում սուպերգավաթի խաղում «Միկայից» կրած պարտությունից հետո։

Լուսանկար

- Ո՞րն է սիրածդ բույրը։

- Շատ եմ հավանում «Chanel»-ի բույրը։

- Ո՞րն ես նախընտրում՝ լեռներ թե՞ ծով:

- Ծով։ Ջուրն ավելի հոգեհարազատ է ինձ, սակայն մեր երկրում ծով չունենք, իսկ լեռները շատ-շատ են։

- Սնահավատ ե՞ս։

- Ոչ, բայց խաղադաշտ դուրս գալուց առաջ միշտ խաչակնքվում եմ։

- «Nike» թե՞ «Adidas։

- «Nike», որովհետև այն ավելի ոճային է, ու հարմար, համենայն դեպս ինձ համար։

- Սիրածդ ավտոմեքենան։

- Միանշանակ “BMW”, շատ եմ հավանում հատկապես “M” սերիայի մեքենաները։

- Կկարողանա՞ս ապրել առանց բջջային հեռախոսի։

- Այո, կկարողանամ։

- «Facebook», «Instagram», թե՞ «VK»

- Ոչ մեկը։

- Ո՞րն է քո գլխավոր թերությունը։

- Շուտ եմ բռնկվում։

 

Լրահոս
Էլինա Դանիելյանը հաղթեց ադրբեջանցուն Հայտնի է՝ որքան կկազմի Մեսսիի աշխատավարձը ՊՍԺ-ում․ աղբյուր Պարի Սեն-Ժերմենի սեփականատիրոջ եղբայրը հայտարարել է Մեսսիի հետ բանակցությունների ավարտի մասին Տոկիո-2020․ Բաչկովը՝ Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Լիոնել Մեսսին լքում է Բարսելոնան Տոկիո-2020․ Մեդալային հաշվարկն այս պահի դրությամբ․ Հայաստանը 61-րդ տեղում է Տոկիո-2020․ Սիմոն Մարտիրոսյանը՝ արծաթե մեդալակիր Տոկիո-2020. Արթուր Ալեքսանյանը՝ արծաթե մեդալակիր Տոկիո-2020․ Չալյանը պարտվեց բրոնզե մեդալի համար գոտեմարտում Chessable Masters․ Արոնյանը դուրս եկավ քառորդ եզրափակիչ Օլիմպիական բրոնզի համար Կարապետ Չալյանը կգոտեմարտի ադրբեջանցու հետ Տոկիո-2020․ Կարեն Ասլանյանը հաղթեց աշխարհի ու Եվրոպայի չեմպիոնին Բաչկովը հիանալի հաղթանակ տարավ և դուրս եկավ կիսաեզրափակիչ։ Առնվազն բրոնզե մեդալն ապահովված է «Յուվենթուսը», «Բարսելոնան» և «Ռեալը» հերթական մեծ հայտարարությունն են արել Սուպերլիգայի վերաբերյալ Բաչկովի հաղթանակն ադրբեջանցու նկատմամբ` տեսանյութով Տոկիո-2020. հայ մարզիկների մրցակիցները օգոստոսի 1-ին Հենրիխ Մխիթարյան․ Երբեք չեմ խաղացել պարզապես հաճույքի համար, կարևոր են տիտղոսները Չինացի ծանրորդը դարձավ Օլիմպիական չեմպիոն՝ նոր համաշխարհային ռեկորդ սահմանելով Շախմատի ԱԳ․ Հայկ Մարտիրոսյանը դուրս մնաց պայքարից Տոկիո-2020. Բռնցքամարտիկ Արմեն Դարչինյանի առաջին մրցակիցն հայտնի է Տոկիո 2020․ Հայ մարզիկները սկսել են մեդալային պայքարը Տոկիո-2020․ Մեդալային հաշվարկն այս պահի դրությամբ Մխիթարյանը՝ Մոուրինյուի հետ հարաբերությունների մասին Հայ մարմնամարզիկի հրաշալի ելույթը Տոկիոյի Օլիմպիական խաղերում. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ «Ռեալը» պատրաստ է օգնել «Բարսելոնային» պահպանել Լեոնել Մեսսիին Հայկ Մարտիրոսյանը դուրս եկավ աշխարհի գավաթի 1/8 եզրափակիչ Հայկ Մարտիրոսյանը դուրս թողեց Շահրիյար Մամեդյարովին աշխարհի գավաթի խաղարկությունից Մարտիրոսյանը հաղթել է թուրք շախմատիստին, Սարգսյանը թայ–բրեյք կխաղա ադրբեջանցու հետ Լևոն Արոնյանն առողջական խնդիրներ ունի Մեսին 5 տարվա պայմանագիր կստորագրի «Բարսելոնա»-ի հետ Բարսելոնան և Աթլետիկոն մոտ են աստղային ֆուտբոլիստների փոխանակմանը Պաշտոնական․ Ռամոսը՝ ՊՍԺ-ի ֆուտբոլիստ Ինչպես է Ռոնալդուն ընտանիքի հետ վայելում ծովափնյա հանգիստը (լուսանկարներ) Էրիկ Առստամյանը նոկաուտով հաղթել է թուրք բռնցքամարտիկին. ՏԵՍԱՆՅՈՒԹ Արոնյանը հաղթեց աշխարհի չեմպիոնին և դուրս եկավ եզրափակիչ Instagram-ում մեկ հրապարակման համար Ռոնալդուն ստանում է 1.35 միլիոն եվրո «Բարսելոնայի» նախագահը խոսել է Մեսսիի հետ նոր պայմանագրի շուրջ բանակցությունների մասին Goldmoney Asian Rapid․ Արոնյանը կիսաեզրափակչում է «Ռոմայի» ֆուտբոլիստը հետաքրքրում է «Բարսային», «Ռեալին» և ՊՍԺ-ին Այսօր վերջին օրն է
Ամենաընթերցված
website by Sargssyan