«Բարսելոնա». Նոր պայմանագիր Ռոբերտոյի հետ
Նմանատիպ
«Բարսելոնան» իր պաշտոնական կայքի միջոցով հայտարարել է կիսապաշտպան Սերժի Ռոբերտոյի հետ նոր պայմանագիր կնքելու մասին: Կողմերը համաձայնեցրել են համաձայնագրի պայմանները, որը ստորագրվելու է առաջիկա օրերին:
Պայմանագիրը նախատեսված է լինելու մինչև 2022 թվականի հունիսի 30-ը: Կատալոնացի ֆուտբոլիստի համար սահմանվել է հրաժարագին, որը կազմել է 500 միլիոն եվրո: 25-ամյա ֆուտբոլիստի նախորդ պայմանագիրը նախատեսված էր մինչև 2019 թվականի ամառը և ներառում էր «ընդամենը» 40 միլիոն եվրոյի հրաժարագին:
Բազմաֆունկցիոնալ խաղացողը «կապտանռնագույններին» միացել է 14 տարեկանից: «Բլաուգրանայի» գլխավոր թիմում նա հանդես է գալիս 2010 թվականից: Այս ընթացքում Սերժին մասնակցել է 178 խաղի, 7 գոլ խփել ու 18 տիտղոս նվաճել:
Երեկ «Բարսելոնան» հայտարարել էր նաև Ժերար Պիկեի նոր պայմանագրի մասին:
Հետևեք մեզ նաև Telegram-ում