Վերջնական համաձայնություն. «Բարսելոնայի» ֆուտբոլիստը տեղափոխվում է «Ինտեր»

Վերջնական համաձայնություն. «Բարսելոնայի» ֆուտբոլիստը տեղափոխվում է «Ինտեր»

«Բարսելոնայի» կիսապաշտպան Ռաֆինյա Ալկանտարան կարիերան շարուանկելու է Ինտերում: 

Sport.es և mundodeportivo.com կայքերը տեղեկացնում են, որ կատալոնական ու իտալական ակումբները համաձայնեցրել են բրազիլացու տեղափոխությունը: 24-ամյա ֆուտբոլիստը կես տարվա անվճար վարձակալությամբ հանդես կգա «ներաձուրիի» կազմում: Գործարքում ներառվել է 35 միլիոն եվրոյով ամբողջական տրանսֆեր գնելու հնարավորություն: Այն պարտադիր է դառնալու, եթե «Ինտերը» Չեմպիոնների լիգայի խաղարկության իրավունք նվաճի: Հետագայում այդ գումարը պարգևավճարների միջոցով կարող է հասնել 38 միլիոնի:

Ամբողջական տրանսֆերի ակտիվացման դեպքում Ալկանտարան միլանցիների հետ 3 տարվա պայմանագիր է կքնելու: Առաջիկա հանգստյան օրերին կիսապաշտպանը մեկնելու է Իտալիա, որպեսզի պայմանագիր կնքի իր նոր ակումբի հետ:

Հիշեցնենք, որ վնասվածքի պատճառով Ռաֆինյան բաց է թողել ընթացիկ մրցաշրջանի առաջին կեսը: Նա առաջին անգամ խաղադաշտ է դուրս եկել հունվարի 17-ին կայացած «Էսպանյոլ» – «Բարսելոնա» գավաթային խաղում (1:0):

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում