«Բորուսսիան» խուսափեց պարտությունից (տեսանյութ)
Նմանատիպ
Գերմանիայի առաջնության 19-րդ տուրում Դորտմունդի «Բորուսսիան» հյուրընկալվել է «Հերտային»:
Առաջին խաղակեսն անցել է սակավաթիվ գոլային պահերով: Երկրորդ կեսի առաջին րոպեին բեռլինցիներին առաջ է մղել Դեյվի Զելկեն, ով օգտվել է Վալենտինո Լազարոյի հաշվենկատ փոխանցումից: Միայն դրանից հետո դորտմունդցիները սկսել են ակտիվ գործել ու վտանգավոր պահեր ստեղծել: 71-րդ րոպեին Ջեյդոն Սանչոյի փոխանցումից հետո Սինձի Կագավան գլխի հարվածով գրավել է դարպասը:
Մրցավարի ավելացրած վերջին րոպեին Պետեր Շտեգերի թիմը պետք է 11-մետրանոց հարվածի իրավունք ստանար, սակայն մրցավարը չի արձագանքել Անդրեյ Յարմոլենկոյի նկատմամբ կատարած խախտմանը: Այսպիսով, գրանցվել է 1:1 հաշիվը:
«Բորուսսիան» 30 միավորով հավասարվել է երրորդ տեղում ընթացող «Շալկեին», որը մեկ խաղ քիչ է անցկացրել: «Հերտան» 25 միավորով 11-րդ տեղում է:
Հետևեք մեզ նաև Telegram-ում