Մարիա Կուրսովան՝ Հայաստանի չեմպիոն

Հայաստանի կանանց շախմատի առաջնության 8-րդ տուրում մրցաշարի միանձնյա առաջատար Մարիա Կուրսովան տպավորիչ հաղթանակ է տոնել երկրորդ հորիզոնականում ընթացող Աննա Սարգսյանի նկատմամբ։
Այս հաղթանակի շնորհիվ Մարիան մրցաշարի ավարտից մեկ տուր առաջ միանգամից 2 միավորով առաջ անցավ մոտակա մրցակիցներից և հռչակվեց 2018 թվականի Հայաստանի կանանց առաջնության չեմպիոն:
Հայաստանի կանանց չեմպիոնի կոչումը Կուրսովան նվաճում է երկրորդ անգամ: Շախմատիստուհին նման հաջողության առաջին անգամ հասել էր 2012 թվականին: