Ագուերոյի հեթ-տրիկի շնորհիվ «Մանչեսթեր Սիթին» հաղթեց «Նյուքասլին» (տեսանյութ)

Ագուերոյի հեթ-տրիկի շնորհիվ «Մանչեսթեր Սիթին» հաղթեց «Նյուքասլին» (տեսանյութ)

Անգլիայի Պրեմիեր լիգայի 24-րդ տուրում առաջատար «Մանչեսթեր Սիթին» «Էտիհադում» հյուրընկալեց «Նյուքասլին» և 3։1 հաշվով հաղթանակ տոնեց։ «Քաղաքայինների» կազմում հեթ-տրիկի հեղինակ դարձավ Սերխիո Ագուերոն, իսկ հյուրերի միակ գոլը խփեց Ջեյկոբ Մյորֆին։

Այս հաղթանակից հետո Խոսեպ Գվարդիոլայի թիմը 65 միավորով է գլխավորում մրցաշարային աղյուսակը՝ երկրորդ տեղում գտնվող «Մանչեսթեր Յունայթեդին» գերազանցելով 12 միավորով։ «Նյուքասլը» 23 միավորով 15-րդ տեղում է։

Անգլիայի Պրեմիեր լիգա, 24-րդ տուր

«Մանչեսթեր Սիթի» – «Նյուքասլ»՝ 3։1
Գոլերը՝ Ագուերո 34՛, 63՛ / 11-մետրանոց, 83՛ – Մյորֆի 67՛

Տեսանյութը ներկայացված է այս հղմամբ

Հետևեք մեզ նաև Telegram-ում