«Բանանցի» պաշտպանը կխաղա «Արցախում»

«Բանանցի» պաշտպան Հակոբ Համբարձումյանը վարձակալական հիմունքներով տեղափոխվել է Առաջին խմբում հանդես եկող «Արցախ» ակումբ: Այս մասին տեղեկացնում է երևանյան ակումբի մամուլի ծառայությունը՝ չներկայացնելով գործարքի մանրամասները։
Հավելենք, որ Հակոբ Համբարձումյանը «Բանանցի» սան է: Նա Բարձրագույն խմբում «Բանանցի» կազմում 28 հանդիպում է անցկացրել: