USD
EUR
RUB

Մարիա Կուրսովա. Բախտը չեմպիոններին է ժպտում

 

Արդեն տեղեկացրել ենք, որ շախմատի Հայաստանի կանանց առաջնության չեմպիոն է դարձել Մարիա Կուրսովան, ով 2011 թվականին գրոսմայստեր Արման Փաշիկյանի հետ ամուսնանալուց հետո սկսեց հանդես գալ Հայաստանի դրոշի ներքո: Կուրսովայի համար այս չեմպիոնությունը երկրորդն է, 2012 թվականին ևս Մարիան դարձել էր Հայաստանի չեմպիոն։

ՀԱՕԿ լրատվականի հետ զրույցում Մարիա Կուրսովան կիսվել է տպավորություններով։

- Մարիա, շնորհավորում ենք հաղթանակի կապակցությամբ: Այս տիտղոսն, առաջինի համամատ, ավելի դժվարությա՞մբ տրվեց:

- Շնորհակալություն: Երկու առաջնություններն էլ հեշտ չէին: Այս անգամ խաղս ստացվեց, պարտիաների որակից գոհ եմ: Երբեմն բախտս բերում էր, բայց ինչպես ասում են՝ բախտը չեմպիոններին է ժպտում (խմբ.-ժպտում է):

- Երկար ժամանակ Աննա Սարգսյանի հետ առաջատարի դիրքում էիք: Ինչպե՞ս դասավորվեց նախավերջին տուրի որոշիչ պարտիան ձեր միջև:

- Ամենասկզբից ինձ հաջողվեց առավելություն ստանալ: Խաղը լարված էր, բայց կարողացա գործը հաղթական ավարտին հասցնել:

- Դուք և Լիլիթ Գալոյանը, հավաքականում երաշխավորված տեղ ունենալով, վերջին տարիներին հանդես չէիք գալիս Հայաստանի առաջնությունում: Դժվա՞ր էր կենտրոնանալ պայքարի վրա:

- Ինչ-որ չափով այո: Այժմ մենք ստիպված էինք պայքարել ազգային հավաքականի ուղեգրի համար: Կարծում եմ՝ հուզմունքը խանգարեց Լիլիթին խաղալ ամբողջ ուժով: Բացի այդ, մյուս աղջիկները վերջին ժամանակներում սկսել են ավելի ուժեղ խաղ ցուցադրել: Կնշեմ Մարիա Գևորգյանին, Աննա Սարգսյանին և Սիրանուշ Ղուկասյանին:

- Ինչպե՞ս եք գնահատում ազգային ֆեդերացիայի՝ հավաքական ձևավորելու նոր սկզբունքը:

- Անձամբ ինձ համար տհաճ անակնկալ էր: Այդ մասին իմացանք դեկտեմբերի վերջին և ժամանակ չունեինք լիարժեք նախապատրաստվելու: Հավաքական ձևավորելու նախկին սկզբունքը պարզ և հստակ էր: Թե ինչպիսի չափանիշներով ֆեդերացիան այժմ կառաջնորդվի, դեռ անհասկանալի է: Սակայն, մյուս շախմատիստների համար հավաքական մտնելու լրացուցիչ հնարավորություն ի հայտ եկավ: Տեսնենք՝ ինչ կստացվի:

Լրահոս
Բարսելոնան ցանկանում է վարձակալել Օբամեյանգին Ավարտվեցին Հայաստանի տղամարդկանց և կանանց բարձրագույն խմբի առաջնությունները ՈւԵՖԱ-ն ևս շնորհավորեց Մխիթարյանին Ուրարտու 2-ն ընկերական խաղում խոշոր հաշվով հաղթել է Դիլիջանին Լիվերպուլն իսկական մեքենա է․ Մբապե Լոռին վերսկսել է մարզումները Բարսելոնան ձեռք է բերել ալբանացի հարձակվողի Սամվել Տեր-Սահակյանը՝ շախմատի Հայաստանի չեմպիոն Արսեն Ջուլֆալակյանը ճանաչվել է մրցաշարի հաղթող Դահուկավազքի բացարձակ չեմպիոնները Արթուր Ալեքսանյանը հաղթել է ադրբեջանցուն Ռեալը ծանր խաղում հաղթեց ու դարձավ միանձնյա առաջատար (տեսանյութ) Դիլիջանը հրաժեշտ է տվել 10 ֆուտբոլիստի Շախմատի առաջանություններ. լավագույնները կմասնակցեն համաշխարհային 44-րդ օլիմպիադային Ռեալը պատրաստ է ամռանը գնել Մբապեին Իտալիայի Գավաթ. Ռոման վստահ հաղթանակ տարավ և դուրս եկավ քառորդ եզրափակիչ, որտեղ մրցակիցը Յուվենտուսն է (տեսանյութ) «Ատլետիկի» նախկին կիսապաշտպան Սուսաետը տեղափոխվել է «Մելբուռն Սիթի» 2012 թվականից ի վեր առաջին անգամ «Մանչեսթեր Յունայթեդը» հաղթել է «Վուլվերհեմփթոնին» Բենզեման ու Յովիչը մեծ հավանականությամբ բաց են թողնելու Սևիլիայի դեմ խաղը Չավին մի օր կգլխավորի Բարսելոնան․ Բարտոմեու Մոուրինյոն 5 խաղից հետո առաջին անգամ հաղթել է «Տոտենհեմի» հետ Վալվերդեն լաց է եղել Բարսելոնայի ֆուտբոլիստներին հրաժեշտ տալիս ՈւԵՖԱ-ն ներկայացրել է 2019 թվականի տարվա թիմը Ավստրիայում օլիմպիական մարզումներին մասնակցում են նաև ձյուդոիստներ Մեսսին խոսել է Ռոնալդուի հետ մրցակցության մասին Պարտությունից հետո շատ դժվար է, նույնիսկ, հացը կուլ չի գնում․ Կամո Հովհաննիսյան Պաշտոնական․ Վալվերդեն հեռացված է․ Կիկե Սետյենը՝ Բարսելոնայի գլխավոր մարզիչ Ծանրորդները մեծ տեղ կհատկացնեն տեխնիկատակտիկական հատկանիշների բարելավմանը. ՀԱՕԿ Մադրիդի «Ռեալ»-ը 11-րդ անգամ դարձավ Իսպանիայի Սուպերգավաթակիր Մարկոս Պիզզելլին դադարեցնում է ֆուտբոլային կարիերան «Յուվենտուսը» պատրաստ է ամռանը Դոննարումային առաջարկել 5-ամյա պայմանագիր Կամո Հովհաննիսյանը տեղափոխվել է «Կայրաթի» ֆուտբոլային ակումբ Մխիթարյանը կարող է ճանաչվել «Ռոմայի» լավագույն գոլի հեղինակ (տեսանյութ) Հայաստանի շախմատի առաջնությունները կմեկնարկեն վաղը Ֆուտզալ. Հայաստանի ազգային հավաքականը մարզահավաք կանցկացնի Լոռիի և վրացի կիսապաշտպանի միջև պայմանագիրը խզվել է «Բարսելոնան» պարտվել է «Աթլետիկոյին» Ռեալն ամռանը կփորձի վաճառել Բեյլին «Մանչեսթեր Յունայթեդը» ցանկանում է երկարաձգել պայմանագիրը Յանգի հետ Արսեն Հարությունյանը` արծաթե մեդալակիր
website by Sargssyan