Մյուլերի և Լևանդովսկու դուբլերի շնորհիվ «Բավարիան» հաղթեց «Վերդերին» (տեսանյութ)

Մյուլերի և Լևանդովսկու դուբլերի շնորհիվ «Բավարիան» հաղթեց «Վերդերին» (տեսանյութ)

Բունդեսլիգայի 19-րդ տուրում «Բավարիան» «Ալյանց Արենայում» հյուրընկալեց «Վերդերին» և 4։2 հաշվով հաղթանակ տոնեց։ Մյունխենյան թիմի կազմում դուբլեր ձևակերպեցին Թոմաս Մյուլերը և Ռոբերտ Լևանդովսկին։ «Վերդերից» աչքի ընկավ Ժերոմ Գոնդորֆը, հյուրերի ակտիվում մեկ գոլ էլ գրանցվեց Նիկլաս Զյուլեի ինքնագոլի արդյունքում։

Այս հաղթանակից հետո «Բավարիան» 47 միավորով է գլխավորում մրցաշարային աղյուսակը, իսկ «Վերդերը» մնաց 16 միավորով 16-րդ տեղում։

Բունդեսլիգա 19-րդ տուր

«Բավարիա» – «Վերդեր»՝ 4։2
Գոլերը՝ Մյուլեր 41՛, 84՛, Լևանդովսկի 63՛, 74՛ – Գոնդորֆ 25՛, Զյուլե 74՛ / ինքնագոլ

Տեսանյութը ներկայացված է այս հղմամբ

Հետևեք մեզ նաև Telegram-ում