Կեսյեի դուբլը հաղթանակ պարգևեց «Միլանին» (տեսանյութ)

Կեսյեի դուբլը հաղթանակ պարգևեց «Միլանին» (տեսանյութ)

Իտալիայի առաջնության 21-րդ տուրում «Կալյարին» հյուրընկալեց «Միլանին» և 1։2 հաշվով պարտություն կրեց։ 8-րդ րոպեին դաշտի տերերին առաջ մղեց Նիկոլա Բարելան, սակայն հյուրերին նախքան ընդմիջում հաջողվեց հաղթանակի հասնել․ 36-րդ և 42-րդ րոպեներին աչքի ընկավ Ֆրանկ Կեսյեն։

Թիմերը հանդիպումն ավարտեցին 10-ական ֆուտբոլիստով․ 80-րդ րոպեին «Միլանի» կազմում հեռացվեց Ռիկարդո Ռոդրիգեսը, իսկ 8 րոպե անց «Կալյարիին» 10 հոգով թողեց Նիկոլա Բարելան։

Այս հաղթանակից հետո «Միլանն» ունի 31 միավոր և զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 7-րդ հորիզոնականը, «Կալյարին» 20 միավորով 16-րդ տեղում է։

Տեսանյութը ներկայացված է այս հղմամբ։

Հետևեք մեզ նաև Telegram-ում