Ռեկորդային առաջարկը չի օգնի․ «Տոտենհեմը» չի վաճառելու Քեյնի տրանսֆերը

Ռեկորդային առաջարկը չի օգնի․ «Տոտենհեմը» չի վաճառելու Քեյնի տրանսֆերը

«Տոտենհեմի» ղեկավարությունը մտադիր է ամեն գնով թիմում պահել առաջատար Հարի Քեյնին։

«Sky Sports»-ը տեղեկացնում է, որ լոնդոնյան ակումբի նախագահ Դանիել Լևին որոշել է ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ չվաճառել 24-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերը, եթե անգամ Մադրիդի «Ռեալը» ռեկորդային առաջարկ կատարի։

«Այն ֆուտբոլիստները, որոնց ցանկանում ենք պահել թիմում, միանշանակ մեզ հետ են լինելու հաջորդ մրցաշրջանում։ Ես վստահ եմ»,- հայտարարել է Լևին։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ «Արքայական ակումբը» մտադիր է ամռանը տրանսֆերային նոր ռեկորդ սահմանել՝ Քեյնի համար վճարելով 226 միլիոն եվրո և նրան դարձնելով աշխարհի ամենաթանկարժեք ֆուտբոլիստը։ Հիշեցնենք, որ ներկայիս ռեկորդը սահմանվել է ամռանը․ «Պարի Սեն Ժերմենը» Նեյմարի համար 222 միլիոն եվրո է վճարել «Բարսելոնային»։

Հետևեք մեզ նաև Telegram-ում