«Բարսելոնան» ջախջախիչ հաղթանակ տոնեց, Մեսսին և Սուարեսը՝ դուբլի հեղինակ (տեսանյութ)

«Բարսելոնան» ջախջախիչ հաղթանակ տոնեց, Մեսսին և Սուարեսը՝ դուբլի հեղինակ (տեսանյութ)

Պրիմերայի 20-րդ տուրում առաջատար «Բարսելոնան» արտագնա խաղում խոշոր հաշվով առավելության հասավ «Բետիսի» նկատմամբ։ 

«Բենիտո Վիլյամարին» մարզադաշտում կայացած հանդիպումն ավարտվեց 0։5 հաշվով, բոլոր գոլերն արձանագրվեցին երկրորդ կեսում։ Մեկ անգամ աչքի ընկավ Իվան Ռակիտիչը, դուբլեր ձևակերպեցին Լիոնել Մեսսին և Լուիս Սուարեսը։ Արգենտինացին առաջնությունում խփած գոլերի քանակը հասցրեց 19-ի, իսկ ուրուգվայցին՝ 15-ի։

Այս հաղթանակից հետո «Բարսելոնան» 54 միավորով է գլխավորում մրցաշարային աղյուսակը, իսկ «Բետիսը» մնաց 27 միավորով՝ 11-րդ տեղում։

Իսպանիայի առաջնություն, 20-րդ տուր

«Բետիս» – «Բարսելոնա»՝ 0։5
Գոլերը՝ Ռակիտիչ 59՛, Մեսսի 64՛, 80՛, Սուարես 69՛, 89՛

Տեսանյութը ներկայացված է այս հղմամբ։

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում