«Ինտերը» և «Ռոման» հաղթողին չորոշեցին (տեսանյութ)

«Ինտերը» և «Ռոման» հաղթողին չորոշեցին (տեսանյութ)

Իտալիայի առաջնության 21-րդ տուրի կենտրոնական՝ «Ինտեր» – «Ռոմա» խաղում հաղթող չեղավ։ «Ջուզեպե Մեացայում» կայացած հանդիպումն ավարտվեց 1։1 հաշվով։ 31-րդ րոպեին «գայլերին» առաջ մղեց Ստեֆան Էլ-Շարավին, իսկ «Ինտերի» պատասխան գոլը 86-րդ րոպեին խփեց Մատիաս Վեսինո Ֆալերոն։

Այս հանդիպումից հետո «Ինտերն» ունի 43 միավոր և զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի չորրորդ հորիզոնականը, իսկ «Ռոման» 40 միավորով (20 խաղ) հինգերորդ տեղում է։

Տեսանյութը ներկայացված է այս հղմամբ։

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում