Հրաժարագնի քառապատկում. Կեպան նոր պայմանագիր է կնքել «Ատլետիկի» հետ (լուսանկար)

Հրաժարագնի քառապատկում. Կեպան նոր պայմանագիր է կնքել «Ատլետիկի» հետ (լուսանկար)

Բիլբաոյի «Ատլետիկը» նոր` երկարաժամկետ պայմանագիր է կնքել դարպասապահ Կեպա Արիսաբալագայի հետ: Այդ մասին հայտնում է բասկյան ակումբի պաշտոնական կայքը:

23-ամյա ֆուտբոլիստի համաձայնագիրը գործելու է մինչև 2025 թվականի հունիսի 30-ը: Նրա հրաժարագինը կազմելու է 80 միլիոն եվրո: Դարպասապահի նախորդ պայմանագիրը գործում էր մինչև առաջիկա հուլիսը: Նրա համար սահմանված էր 20 միլիոն եվրոյի հրաժարագին:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Մադրիդի «Ռեալը» պատրաստվում է գնել Կեպայի տրանսֆերը` վճարելով հրաժարագինը: Վերջինս նույնիսկ բուժզննում էր անցել, սակայն «սերուցքայինների» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը հայտարարել էր, որ նրան նոր դարպասապահ հարկավոր չէ:

Լուսանկար

Հետևեք մեզ նաև Telegram-ում