«Australian Open». Ջոկովիչի անակնկալ պարտությունը, Ֆեդերերը` քառորդ եզրափակչում (տեսանյութ)

«Australian Open». Ջոկովիչի անակնկալ պարտությունը, Ֆեդերերը` քառորդ եզրափակչում (տեսանյութ)

Ավստրալիայի բաց առաջնությունում կայացել են 1/8 եզրափակչի վերջին հանդիպումները:

Անակնկալ պարտություն է կրել աշխարհի նախկին առաջին թենիսիստ Նովակ Ջոկովիչը: Սերբը 6:7 (4), 5:7, 6:7 (3) հաշվով պարտվել է հարավկորեացի Հյոն Չոնին: Բոլոր երեք սեթերի ընթացքում Նովակը հաշվի մեջ զիջելիս է եղել, ապա հավասարացրել այն, սակայն վերջում պարտվել է:

Տեսանյութ

Հաջորդ փուլում Չոնը մրցելու է մրցաշարի գլխավոր սենսացիան դարձած Թենիս Սանդգրենի հետ: Ամերիկացին այսօր 6:2, 4:6, 7:6 (4), 6:7 (7), 6:3 հաշվով պարտության է մատնել աշխարհի հինգերորդ ռակետ Դոմինիկ Տիմին: Ավելի վաղ Սանդգրենը պայքարից դուրս էր թողել նաև Ստեն Վավրինկային:

Աշխարհի երկրորդ թենիսիստ Ռոջեր Ֆեդերերը քառորդ եզրափակչի ուղեգիրը նվաճել է համոզիչ հաղթանակով: Շվեյցարացին 6:4, 7:6 (3), 6:2 հաշվով պարտության է մատնել հունգարացի Մարտոն Ֆուչովիչին:

Տեսանյութ

36-ամյա Ֆեդերերին հաջորդ խաղում լուրջ փորձություն է սպասում: Նա մրցելու է լավ մարզավիճակում գտնվող Թոմաշ Բերդիխի հետ, ով այսօր 6:1, 6:4, 6:4 հաշվով առավելության է հասել Ֆաբիո Ֆոնինիի նկատմամբ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում