Մեսսիի ու Սուարեսի յուրահատուկ ցուցանիշները

Մեսսիի ու Սուարեսի յուրահատուկ ցուցանիշները

Լա լիգայի 20-րդ տուրում «Բարսելոնան» հյուրընկալվելիս 5:0 հաշվով պարտության է մատնել «Բետիսին»: Այդ խաղում «կապտանռնագույնների» հարձակվողներ Լուիս Սուարեսն ու Լիոնել Մեսսին ուշագրավ ցուցանիշներ են գրանցել:

Ուրուգվայցին դուբլի հեղինակ է դարձել: Այդ գնդակների շնորհիվ նա «բլաուգրանայի» կազմում Պրիմերայում խփած գոլերի թիվը հասցրել է հարյուրի: Դրա համար նրան պահանջվել է 114 խաղ:

Կատալոնական ակումբի պաշտոնական կայքը տեղեկացնում է, որ նախկինում «Բարսելոնայի» որևէ ֆուտբոլիստ Իսպանիայի առաջնությունում այդքան արագ չէր հատել 100 գոլի սահմանը: Այդ հաշվարկում երկրորդ հորիզոնական է նահանջել Սամուել Էտո’օն (100 գոլին հասել է 130 մրցավեճում): Կամերունցու հետևում են Լադիսլաո Կուբալան (132 խաղում), Լիոնել Մեսսին (154) և Սեսար Ռոդրիգեսը (159):

Լուսանկար

Մեսսին անդալուսցիների դեմ մրցավեճում 12 հաջողված խաբք է կատարել: WhoScored.com-ը հայտնում է, որ նախորդ երեք առաջնություններում ոչ ոք նման արդյունք չէր գրանցել: Ընթացիկ մրցարջանում Լիոնելը մեկ խաղում միջինը 5,8 հաջողված խաբք է կատարում: Այդ ցուցնաիով նա թոփ-5 առաջնություններում երկրորդն է: Առաջատարը «Պարի Սեն Ժերմենի» հարձակվող Նեյմարն է (7,6):

Լուսանկար

Արգենտինացին նաև անձնական ռեկորդ է սահմանել: Նախկինում երբեք նա Պրիմերայի 5 անընդմեջ խաղում գոլային փոխանցում չէր կատարել,- գրում է «Opta»-ն: «Բետիսի» դեմ մրցավեճում 30-ամյա ֆուտբոլիստը հինգերորդ գոլի ժամանակ օգնել է աչքի ընկնել Սուարեսին: Լեոյի գոլային փոխանցումների շարքը սկսվել է դեկտեմբերի 17-ին «Դեպորտիվոյի» դեմ կայացած խաղում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում