Մխիթարյանն ու Սանչեսը հատուկ փաստաթղթի համար Լիվերպուլում են

Մխիթարյանն ու Սանչեսը հատուկ փաստաթղթի համար Լիվերպուլում են

«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն ու «Արսենալի» հարձակվող Ալեքսիս Սանչեսը տրանսֆերների փոխանակումներից առաջ գտնվում են Լիվերպուլում:

«Daily Mail»-ը տեղեկացնում է, որ երկու ֆուտբոլիստներն էլ այդ քաղաքում զբաղված են Անգլիայում աշխատանքային թույլտվության նոր փաստաթղթերի հարցերով: Գործարքի ձևակերպման համար դա վերջին խոչընդոտն է: Սպասվում է, որ հայ ու չիլիացի ֆուտբոլիստների տրանսֆերների մասին կհայտարարվի առաջիկա մեկ օրվա ընթացքում:

Ավելի վաղ հայտնի է դարձել, որ Հենրիխն ու Ալեքսիսն իրենց առաջիկա ակումբների հետ համաձայնեցրել են անձնական պայմանագրի բոլոր կետերը: Փոխանակումը լինելու է անմիջական, առանց գումարային փոխհատուցման:

Հետևեք մեզ նաև Telegram-ում