Վենգեր. Մխիթարյանն ունի բոլոր անհրաժեշտ հատկությունները

Վենգեր. Մխիթարյանն ունի բոլոր անհրաժեշտ հատկությունները

«Արսենալի» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը կարծիք է հայտնել թիմի նորեկ, Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի մասին:

«Մխիթարյանը բազմակողմանի զարգացած ֆուտբոլիստ է: Նա կարող է գոլային պահեր ստեղծել, լավ պաշտպանվել, աշխատասեր է ու հավատարիմ ֆուտբոլին: Նա ունի բոլոր անհրաժեշտ հատկությունները»,- ֆրանսիացու խոսքն է մեջբերում լոնդոնյան ակումբի պաշտոնական կայքը:

Հիշեցնենք, որ 29-ամյա ֆուտբոլիստի տրասֆերը փոխանակվել Ալեքսիս Սանչեսինի հետ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում