Վերջին 3 ամսվա ընթացքում «Լիվերպուլի» առաջին պարտությունը (տեսանյութ)

Վերջին 3 ամսվա ընթացքում «Լիվերպուլի» առաջին պարտությունը (տեսանյութ)

Անգլիայի առաջնության 24-րդ տուրի վերջին խաղում «Լիվերպուլը» հյուրընկալվել է «Սուոնսիին»: Մերսիսայդցիները հսկայական առավելություն են ունեցել, սակայն պարտվել են 0:1 հաշվով: Միակ գոլը 40-րդ րոպեին խփել է Ալֆի Մոուսոնը, ով աչքի է ընկել անկյունայինի խաղարկման ժամանակ:

Յուրգեն Կլոպի թիմը խաղավերջում պաշարել է «կարապների» տուգանային հրապարակը: Վերջին գրոհի ժամանակ Ռոբերտո Ֆիրմինոյի հարվածից հետո գնդակը դիպչել է դարպասաձողին:

Այսպիսով, վերջին երեք ամսվա ընթացքում «Լիվերպուլն» առաջին պարտությունն է կրել: Վերջին անգամ «կարմիրները» զիջել էին «Տոտենհեմին» (1:4): Դա տեղի է ունեցել ուղիղ երեք ամիս առաջ` 2017 թվականի հոկտեմբերի 22-ին: Դրանից հետո բոլոր մրցաշարերում մերսիսայդցիները 18 մրցավեճ են անցկացրել, 13 հաղթանակ տոնել ու 5 ոչ-ոքի խաղացել:

«Լիվերպուլը» 47 միավորով մնաց չորրորդ տեղում: «Սուոնսին» 20 միավորով եզրափակում է մրցաշարային աղյուսակը:

Տեսանյութ

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում