«Յուվենտուսի» կարևոր հաղթանակը (տեսանյութ)

«Յուվենտուսի» կարևոր հաղթանակը (տեսանյութ)

Ա Սերիայի 21-րդ տուրի շրջանակում «Յուվենտուսը» սեփական հարկի տակ ընդունել է «Ջենոային» ու հաղթանակ տոնել: Գրանցվել է 1:0 հաշիվը:

Հաղթական գոլն արձանագրվել է 16-րդ րոպեին: Մարիո Մանջուկիչի փոխանցումից հետո Դուգլաս Կոստան մոտ տարածությունից գրավել է դարպասը:

Այդ հաղթանակի շնորհիվ «ծեր սինյորան» վաստակել է 53 միավոր ու առաջատար «Նապոլիի» համեմատ միավորների տարբերությունը կրկին հասցրել նվազագույնի:

«Ջենոան» 21 միավորով զբաղեցնում է 15-րդ հորիզոնականը:

Տեսանյութ

Հետևեք մեզ նաև Telegram-ում