Պաշտոնական. Ռաֆինյա Ալկանտարան դարձավ «Ինտերի» ֆուտբոլիստ (լուսանկար)

Պաշտոնական. Ռաֆինյա Ալկանտարան դարձավ «Ինտերի» ֆուտբոլիստ (լուսանկար)

«Բարսելոնայի» կիսապաշտպան Ռաֆինյա Ալկանտարան տեղափոխվել է «Ինտեր»: Այդ մասին տեղեկացնում է «բլաուգրանայի» պաշտոնական կայքը:

«Ներաձուրին» կես տարով վարձակալել է բրազիլացուն: Միլանցիներն իրավունք ունեն 35 միլիոն եվրոյով գնելու ամբողջական տրանսֆերը: Գործարքում նախատեսված է նաև 3 միլիոն եվրոյի հնարավոր պարգևավճար:

Ավելի վաղ կատալոնական լրատվամիջոցները հայտնել էին, որ «Ինտերը» կպարտավորվի գնել 24-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերը, եթե Չեմպիոնների լիգայի ուղեգիր նվաճի:

Կիսապաշտպանը վնասվածքի պատճառով ընթացիկ մրցաշրջանում ընդամենը 1 խաղի է մասնակցել:

Լուսանկար

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում