Շիպուլինին և Ուստյուգովին արգելել են մասնակցել Օլիմպիադա-2018-ին

Շիպուլինին և Ուստյուգովին արգելել են մասնակցել Օլիմպիադա-2018-ին

Ռուսական բիաթլոնի ու դահուկավազքի առաջատարներ Անտոն Շիպուլինին և Սերգեյ Ուստյուգովին արգելել են մասնակցել Փհենչհանում փետրվարին կայանալիք ձմեռային Օլիմպիական խաղերին: Այդ մասին հայտարարել է Ռուսաստանի Օլիմպիական կոմիտեի փոխնախագահ Ստանիսլավ Պոզդնյակովը:

«Ցավոք, Միջազգային Օլիմպիական կոմիտեի ներկայացրած ցուցակում չկան ռուս մի շարք առաջատար մարզիկներ: Օրինակ` Վիկտոր Անը, Անտոն Շիպուլինը և Սերգեյ Ուստյուգովը երբեք դոբինգ օգտագործելու մեջ չեն մեղադրվել, միշտ հանձնել են թեստերը և «մաքուր» եղել: Այսօր ՄՕԿ-ին նամակ ենք ուղարկելու այդ մարզիկների մասնակցության շուրջ բացատրություն ստանալու վերաբերյալ»,- Պոզդնյակովի խոսքերն է մեջբերում tass.ru-ն:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ բազմաթիվ դոպինգային սկանդալների պատճառով Ռուսաստանին արգելել են մասնակցել առաջիկա Օլիմպիական խաղերին: Սակայն այդ երկրի չորակազրկված մարզիկներին թույլ էր տրվել Խաղերին մասնակցել չեզոք դրոշի ներքո:

Հետևեք մեզ նաև Telegram-ում