«Բանանցի» ու «Փյունիկի» առաջիկա մրցակիցները

«Բանանցի» ու «Փյունիկի» առաջիկա մրցակիցները

Բարձրագույն խմբի երկու ակումբներ` «Բանանցն» ու «Փյունիկն» ուսումնամարզական հավաք են անցկացնելու են արտասահմանում: Երկու ակումբների պաշտոնական կայքերը հայտնել են հավաքի ժամանակ նախանշված ընկերական խաղերի մրցակիցների անունները:

«Բանանցի» մրցակիցները.

10.02 «Ստալ» Կամենսկոե, Ուկրաինա
14.02 «Շախտյոր» Կարագանդա, Ղազախստան
17.02 «Տոսնո» Տոսնո, Ռուսաստան
20.02 «Զենիթ-2», Սանկտ Պետերբուրգ Ռուսաստան

«Բանանցի» հավաքը տեղի կունենա փետրվարի 8-ից 22-ը` Բելեկում:

«Փյունիկն» այսօր` հունվարի 23-ին մեկնել է Ալանիա, որտեղ մինչև փետրվարի 4-ը կանցկացնի ձմեռային իր երկրորդ հավաքը։ Հունվարի 25-ին թիմի առաջին ընկերական հանդիպումը կանցկացնի ուկրաինական «Ալեքսանդրիա» թիմի դեմ, իսկ հունվարի 30-ին և փետրվարի 2-ին՝ բուլղարական «Պիրին» և «Պլովդիվ» թիմերի հետ։

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում